Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով

Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կշարունակվցեն փետրվարի 1-ին։


Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ոչ, դրանք կշարունակվեն առանց որևէ նախապատրաստության»,- հեգնանքով պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով՝ արդյոք փետրվարյան բանակցությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մե՞ջ են, հարցին։