Պատժամիջոցների ազդեցությունը. ռուսական նավթի և մազութի արտահանումը դեպի Ասիա դանդաղել է. Reuters

2026 թվականի հունվարին ռուսական նավթի և մազութի արտահանումը դեպի ասիական երկրներ դանդաղել է՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցների ուժեղացմամբ և գնորդների աճող զգուշավորությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։


Հումքի մի մասը մնում է պահեստավորված կամ նավահանգստային ենթակառուցվածքներում, կամ անմիջապես տանկերների մեջ։ Մատակարարվող բեռների վերջնական նպատակակետերը շատ դեպքերում մնում են չբացահայտված։


Գործընթացը բարդացել է թե՛ լոգիստիկ տեսանկյունից, թե՛ հաշվարկների իրականացման հարցում։ Սա հանգեցրել է տրանզակցիոն (փոխանցումների) ծախսերի աճին։


Շուկայի մասնակիցների համար այս լուրերը վկայում են ոչ թե պահանջարկի անկման, այլ արտահանման շղթաներում «ֆրիկցիաների» (շփումների և խոչընդոտների) աճի մասին։