Սեպտեմբերի 27-ին զոհված Գոռի եղբայրը լույս աշխարհ է եկել հունվարի 27-ին՝ Զոհվածների հիշատակի օրը

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը, լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գոռ Կարապետյանի եղբայրը՝ Գոռը, 25 կգ, 49 սմ հասակով։


 


Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ծնված և մեծացած ավագ Գոռն ընտանիքի միակ զավակն էր։ Զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեբերի 27-ին, Թալիշում։ 5 տարի պայքարելուց հետո ընտանիքում վերջապես լույսի շող է սփռվել։ Հորեղբայրը՝ Մուրադ Կարապետյանը, Civic.am-ի հետ զրույցում ասաց՝ եղբոր ընտանիքը դաժան օրեր է ունեցել, մինուճար որդուն էին կորցրել։ Այժմ  Գոռի  ծնվելով ընտանիքում  և հատկապես ծնողների՝ Գոհար Մայիլյանի  ու Կարեն Կարապետյանի  կյանքում վերջապես ժպտալու առիթ կա: «Իհարկե հերոս Գոռին չենք մոռանում, ցավը միշտ կա, բայց երեխայի ծնվելով մի քիչ սփոփվել ենք»,- պատմեց հորեղբայրը։




Երեխայի անվան հարցում տարակարծություն չի եղել, միանշանակ էր՝ հերոս եղբոր անունն է կրելու։ Սիմվոլիկ է նաև, որ պատերազմի առաջին օրը զոհված Գոռի եղբայրը լույս աշխարհ է գալիս հենց Զոհվածների հիշատակի օրը։


Մարիամ Գրիգորյան


Լուսանկարները Civic.am-ին տրամադրել է հորեղբայրը, դրանք հրապարակվել են համաձայնությամբ։