Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։


«12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ և խորը։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն», - X-ի իր էջում գրել է Արաղչին՝ նշելով, որ «նման զենքերը տեղ չունեն մեր անվտանգության հաշվարկներում, և մենք երբեք չենք ձգտել դրանք ձեռք բերել»։