«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Civic.am-ի եթերում ասաց, որ բանակը՝ դասեր քաղելով անցյալից կերպարանափոխվում է։ Եվ կերպարանափոխումն իրականացվում է բովանդակային, ոչ թե միայն համազգեստի մասով։
Նա անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցին։
Նշեց, որ շահարկումներից խուսափելու համար, ամենայն հավանականությամբ, զեյույցի բաց
հատվածը կհրապարակվի, որպեսզի, ինչպես նշեց պատգամավորը, շահարկողները մեծ-մեծ չխոսեն։
Անդրանիկ Քոչարյանը հռետորական հարց է հնչեցնում՝ պաշտոնաթողությունից
հետո ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը «գնաց» Սիստեմա և չհանգրվանեց Ղարաբաղում։ «Ինչու՞ չգնաց
Ղարաբաղ։ Եվ ի վերջո՝ իր գալով հայաստանը շահե՞ց, թե՞ տուժեց»։
Պատգամավորը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի գաղափարներից մեկը՝ որևէ
սրբազանի տեսքով շարժում ղեկավարելը, որից հետո Բագրատ Գալստանյանը ստանձնեց «Սրբազան
շարժման» առաջնորդի դերը։
«Հիմա անընդհատ ման են գալիս, թե ով կարող է լինել որևէ շարժման
լիդեր, որի հիմքում էլի պետք է լինի արտաքին միջամտությամբ բոլորի ներդրումը։ Բոլորը
ձախողվել են՝ Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, հիմա դատվում է Բաքվում։ Էլի նույն ճանապարհով՝
իշխանության խնդրի լուծման համար քաղաքական պրոյեկտներ էր իրականացնում։ Որտեղ աշխատում
էին այդ գումարները՝ այդտեղից էլ նրանց վրա կա քաղաքական ազդեցության հսկայական հնարավորություն։
Նույնը հիմա Սամվել Կարապետյանը», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան