Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ֆուտզալի առաջնության առաջատարների աղյուսակը:


«Ֆուտզալի մեծերի հետ նույն շարքում: Ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն ոչինչ չասել:


Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչ է դուրս եկել: Բայց սպասում ենք նոր արդյունքների»,- գրել է Հարությունյանը:


Նշենք՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3-3) և դուրս եկել քառորդ եզրափակիչ: