Fip-ը գրում է․ Հունվարի 29-ին ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Պողոսյանը գրառում է արել՝ պնդելով, թե իրեն սպասարկող Yandex տաքսի ծառայության վարորդն ադրբեջանցի է եղել․ Պողոսյանը կցել է նաև վարորդի ու սպասարկող մեքենայի պետհամարանիշի լուսանկարները։
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս պնդումների հետքերով ու պարզել, որ վարորդը Թուրքմենստանի քաղաքացի է։
Այսպես, FIP.am-ը նույնականացրել է պետհամարանիշը. այն պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու։
Լուսանկարում երևում է, որ քաղաքացին, որին պատկանում է մեքենան, ունի հայկական անձնագիր, և այն տրվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների ծառայության տարածքային 044 կոդով ստորաբաժանման կողմից։
FIP.am-ը կապ հաստատեց մեքենայի սեփականատիրոջ հետ, որը (անունը չի նշվում նրա խնդրանքով) հայտնեց՝ Yandex-ում տաքսու ծառայություններ մատուցող մեքենայի վարորդը Թուրքմենստանի քաղաքացի է։ Սեփականատերը մեզ տրամադրեց թուրքմեն վարորդի անձը հաստատող փաստաթղթի ու վարորդական վկայականի պատճենները։
Վարորդը 1991 թվականին ծնված Աքմուրադով Բայրամգելդի անունով Թուրքմենստանի քաղաքացի է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում