Ամփոփվել է ԲԸՏՄ 2025 թվականի աշխատանքը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ միջոցառմանը։


 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են տեսչական մարմնի 2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործունեության հիմնական արդյունքները։


 

Արդյունավետ փոխգործակցության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու համար ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը արժանացել է ԲԸՏՄ ղեկավարի շնորհակալագրի։