Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, որը այցով Մոսկվայում է։ Այս մասին հայտնել են Կրեմլից:


Ինչպես հայտարարել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի խնդիրները:


«Բանակցությունների հիմնական թեման երկկողմ հարաբերությունների ընդլայնումն էր, մասնավորապես՝ երկու երկրների տնտեսական կապերը: Միևնույն ժամանակ, կողմերը խորհրդակցություններ են անցկացրել տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ»,-դեսպանի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը: