Կանադան դադարեցրել է Ռուսաստանի տարածքում վիզաների տրամադրումը

Ռուսաստանում կանադական վիզայի դիմումների կենտրոնները դադարեցրել են վիզայի դիմումների ընդունումը հունվարի 28-ից։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։ 


«Ռուսաստանում վիզայի կենտրոնները շարունակում են բաց մնալ, բայց այլևս չեն ընդունում անձնագրեր կամ վիզայի դիմումների համար նախատեսված փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրության մեջ: 


Որոշման պատճառները չեն բացատրվում: Այնուամենայնիվ Կանադայի կառավարությունը խորհուրդ է տալիս, որ Ռուսաստանի քաղաքացիները մուտքի թույլտվությունների համար դիմեն Ռուսաստանից դուրս գտնվող վիզայի կենտրոններ: 


Ռուսաստանում Կանադայի վիզայի դիմումի կենտրոններ են գործում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում և Եկատերինբուրգում: