Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Բելառուսի հետ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն ապահովում է երկու երկրների քաղաքացիների փոխադարձ պաշտպանությունը օտարերկրյա պետությունների և միջազգային դատական մարմինների կողմից անհիմն հետապնդումներից։
Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
2025 թվականի մարտի 13-ին Մոսկվայում ստորագրված փաստաթուղթն ամրագրում է միջոցառումներ՝ ուղղված արտասահմանում երկու երկրների քաղաքացիների դեմ իրականացվող ոչ իրավաչափ գործողությունների կանխմանը:
Մոսկվան և Մինսկը պարտավորվում են անցկացնել խորհրդակցություններ և ցուցաբերել օգնություն, եթե Միութենական պետության սահմաններից դուրս փորձ կատարվի ձերբակալել, արտահանձնել կամ հետապնդել երկրներից մեկի քաղաքացուն։
Հատուկ շեշտադրվում է պաշտպանությունը միջազգային դատական ատյանների հետապնդումներից, որոնք կողմերը համարում են քաղաքականացված կամ անհիմն։