Աշխարհի ամենահամեղ խոհանոցը հունականն է. ո՞ր տեղում է Հայաստանը

Հունական խոհանոցը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահամեղ խոհանոցների շարքում՝ ըստ World Population Review կազմակերպության։ Վարկանիշը ձևավորվել է ավելի քան 11,000 ուտեստների վերաբերյալ ամբողջ աշխարհից ստացված 400,000 գնահատականների հիման վրա։


Լավագույն տասնյակը.


  1. Հունաստան

  2. Իտալիա

  3. Մեքսիկա

  4. Թուրքիա

  5. Իսպանիա

  6. Պորտուգալիա

  7. Ինդոնեզիա

  8. Ֆրանսիա

  9. Ճապոնիա

  10. Չինաստան


Վարկանիշում տեղ են գտել նաև հետխորհրդային երկրները, սակայն նրանց դիրքերը զգալիորեն տարբերվում են.


Վրաստան 30-րդ տեղ

Ռուսաստան 34-րդ տեղ

Լիտվա 39-րդ տեղ

Ուկրաինա 43-րդ տեղ

Ադրբեջան 56-րդ տեղ

Ղազախստան 92-րդ տեղ

Հայաստան 93-րդ տեղ



Աղյուսակի ամենավերջին հորիզոնականները զբաղեցրել են Բոլիվիան, Լաոսը և Նիկարագուան ( համապատասխանաբար 97, 98 և 99-րդ տեղերը )։


Չնայած վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնելուն, իտալական խոհանոցը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին հասավ բացառիկ հաջողության. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։


«Իտալացիների համար խոհարարությունը ավելին է, քան պարզապես սնունդ կամ բաղադրատոմսերի հավաքածու։ Դա մշակույթ է, ավանդույթներ, աշխատանք և հարստություն», — նշել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։