ՀԱՊԿ և ԱՊՀ գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում:
«Օրակարգի մյուս հարցերի թվում է ռազմատեխնիկական համագործակցության՝ մեր երկրի համար ռազմավարական ուղղությունների զարգացումը, և, առաջին հերթին, ԱՊՀ և ՀԱՊԿ գործընկերների հետ: Սա առաջնահերթ խնդիրներից մեկն է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների ամրապնդման, Եվրասիայում կայունության և անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:
Պուտինը նշել է, որ ռուսական ռազմական նշանակության արտադրանքը 2025 թվականին մատակարարվել է աշխարհի ավելի քան 30 երկիր:
«Նշեմ, որ անցած ժամանակահատվածում ռազմատեխնիկական համագործակցության համակարգը շարունակել է գործել բարդ պայմաններում: Պահպանվել և նույնիսկ աճել է արևմտյան երկրների կողմից մեր գործընկերների նկատմամբ գործադրվող ճնշումը՝ Ռուսաստանի հետ նրանց գործարար կապերը դանդաղեցնելու և արգելափակելու նպատակով: Սակայն, չնայած այս բոլոր փորձերին, մեր արտահանման պայմանագրերը, ընդհանուր առմամբ, կայուն կերպով կատարվել են»,-ասել է Պուտինը:
ՌԴ առաջնորդը նաև հայտարարել է, որ Մոսկվան հիմքեր է ստեղծել, որոնք թույլ են տալիս ընդլայնել ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների տեսականին և աշխարհագրությունը: