Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել

ԱՄՆ ռազմածովային ուժերի հականավային հետախուզական Boeing P-8A Poseidon ինքնաթիռը թռիչք է իրականացրել Իրանի տարածքային ջրերի երկայնքով՝ Պարսից և Օմանի ծոցերի ջրերի վրայով։


Այս մասին են վկայում Flightradar24 ծառայության տվյալները։


Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Բահրեյնից։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի ուղղությամբ շարժվում է հսկայական նավատորմ։ Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել արդար և իրավահավասար գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։


ԱՄՆ ղեկավարը հիշեցրել էր, որ 2025 թվականի հունիսին ամերիկյան ուժերը «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակում հարվածել էին Իրանի միջուկային օբյեկտներին։ Նա հայտարարել էր, որ հաջորդ գրոհը կլինի ավելի վատը և կոչ էր արել գործը չհասցնել դրան։