Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 14։40-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում բախվել են Mercedes-Benz, Nissan, Hyundai և Opel մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: