Ռուսաստանը բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման նոր ժամանակավոր արգելք է սահմանել

ՌԴ կառավարությունը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման նոր ժամանակավոր արգելք է սահմանել։ Սակայն, ըստ կառավարության կայքում տեղադրված հայտարարության, այն այլևս չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։


Արտահանման արգելքը նախատեսված է վառելիքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։ Սակայն, նավթամթերք արտադրողներին բացառելը կօգնի կանխել նավթային ընկերությունների արտադրական հզորությունների գերբեռնվածության ռիսկը, ընդգծել է կառավարությունը։


Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։