Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի սպանության մասին՝ ժամեր առաջ համացանցում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։


Այս մասին հայտնել է իրանական Tasnim-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին։


Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքի բնակելի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով, վնասվել են մի քանի բնակելի շենքեր և ավտոմեքենաներ, զոհվել էր լիռեզա Թանգսիրը։