Մոտ 2000 կենսաթոշակառու անվճար ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն. Թունյան

Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրամից ավելի թանկ բուժօգնություն: Այդ մասին ասված է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում։


 

«Ընդհանուր առմամբ, ընդամենը 1 ամսում մոտ 50 հազար տատիկ-պապիկներ արդեն օգտվել են առողջության համընդհանուր ապահովագրության ընձեռած հնարավորությունից:

 

Սրանք պարզապես թվեր չեն. սրանք փրկված կյանքեր ու մարդկանց պատմություններ են:

 

Ու սա դեռ սկիզբն է. մեր հարյուր հազարավոր կենսաթոշակառուներ ստանալու են այնպիսի բուժօգնություն, որը նրանց հասանելի չէր լինի, եթե անգամ կենսաթոշակը լիներ 100 հազար դրամ: Այդ թվում՝ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում են ու երբեմն՝ վիրավորում:


 

Ոչինչ, էդպես էլ կլինի՝ մանավանդ որ կողքից ով ասես այս մարդկանց տրամադրում է մեր դեմ՝ ստերով ու պոպուլիզմով: Թող առողջ լինեն ու քննադատեն:


 

Իսկ մենք շարունակելու ենք բարելավել այս համակարգը, ու դրան զուգահեռ՝ պետության հնարավորությունների շրջանակներում, ամեն ինչ անելու ենք, որ նաև կենսաթոշակները բարձրանան ու մեր տատիկ պապիկների հոգսերը թեթևացնենք»,- նշված է գրառման մեջ: