Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան M4 ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Հրազդանի «Գայի պոստ»-ի բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 44-ամյա Կամո Խ․-ի վարած «Լադա» մակնիշի և 25-ամյա Սևակ Ա․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձնակույտերի մեջ, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։