Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու վերջին հայտարարություններից մեկին:
«Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել:
Պետությունը սկսվում է ընտանիքից»,- գրել է Վարդանյանը:
Նշենք՝ Կարապետյանի որդին հայտարարել էր, թե իրենց ստեղծելիք «Ուժեղ Հայաստանում» չի լինելու «անբավարարված կին», ապա իրենց թիմակցի հետ խոսել էր դեմոգրաֆիական խնդիրների լուծման նպատակով սեքսի նախարարություն ստեղծելու մասին: