«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

««Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել»:

Այս մասին Մրգաշատ համայնքում լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Իմ տեղեկություններով՝ կուսակցության միջոցներով է անցկացվել»,- հավելել է նա:


Հարցին՝ իրեն ինչ էր վստահված, ինչո՞ւ ինքն էլ չի նվագել, Պապոյանը պատասխանել է.


«Ցավոք, այդպիսի հնարավորություն չի եղել։ Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, միգուցե հաջորդ անգամ նվագեմ»:


Հիշեցնենք՝ հունվարի 30-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ»-ի առաջին համերգը։ Այն տևել է երեք ժամ։