Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՍՀ նախարարությունը տեղեկացնում է, որ Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում՝ գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով՝ իրականացնելով հետևյալ գործառույթները․
«Այն գործատուներին, որոնք աշխատակիցների կարիք ունեն, խնդրում ենք գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.amհարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։
Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են»,- ասվում է հաղորդագրության մեջ։