Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ բուք է և մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 

Ջամշլու-Ծիլքար և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է։


 

Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:


 

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։