ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ:


 

Այցերի շրջանակներում ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:


 

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի  հետ։


 

«Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։


 

Ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ: