Քաղաքացիակենտրոն լրատվություն
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հրապարակելով նորակառույց մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարները։
«Մանկապարտեզի նախկին շենքը վաղուց վթարային էր, իսկ գյուղի երեխաները տարիներ շարունակ զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Այսօր Զարթոնքում գործում է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր մանկապարտեզ։
Բարով վայելեք Զարթոնքի սիրելի բնակիչներ»,- ասվում է գրառման մեջ։
