ԱՄՆ-Իրան գործարքից է կախված տարածաշրջանային մակարդակով պատերազմի հնարավորությունը. Թրամփ

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին երեկ զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային մակարդակով պատերազմի։ «Ամերիկացիները պետք է հասկանան, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, դա կլինի տարածաշրջանային պատերազմ»,- ասել է նա։


Մեկնաբանելով Իրանի գերագույն առաջնորդի այս հայտարարությունը՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ու Իրանը չկարողանան համաձայնության գալ, պարզ կդառնա, թե արդյոք նրանց միջև կծագի՞ տարածաշրջանային մակարդակի հակամարտություն։ «Եթե մենք չկնքենք գործարք, կիմանանք՝ ճի՞շտ է նա, թե ոչ»։