Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ցանկացած քաղաքական գործիչ, որը միջուկային տերություն է ղեկավարում, չի կարող բացառել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա նշել է, որ մարդը,
որը որոշում է առաջադրվել միջուկային տերության նախագահի պաշտոնում և այնուհետև ստանձնում
է այդ պաշտոնը, պետք է հաշվի առնի այդ սցենարը։ Մեդվեդևի խոսքով՝ հակառակ դեպքում նա
չպետք է հավակնի նման պատասխանատվության։
«Իհարկե, մենք շահագրգռված չենք գլոբալ հակամարտությամբ։
Հո մենք խելագար չենք։ ... Բայց չէ՞ որ մենք շահագրգռված չէինք նաև հատուկ ռազմական
գործողությամբ»,- ասել է Մեդվեդևը։