Կրակոցներ Երևանում․ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ

Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։ Radar Armenia-ին Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։


Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։