ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նախարարների կաբինետի նիստում։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
«Նախարարների կաբինետի նիստում կքննարկվեն Իրանին
հարվածելու ԱՄՆ սպառնալիքները, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները։ Կրկին
կընդգծվի Թուրքիայի դիրքորոշումը՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել
դիվանագիտությանըն ու երկխոսությանը»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս համատեքստում նախարարները կքննարկեն
Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի՝ անցած հանգստյան օրերին Ստամբուլ կատարած այցի, Թուրքիայի
արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ նրա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ և Իրանի նախագահների
հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցների արդյունքները։