Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ Թատերական փողոցի 18/7 հասցեի 350.1 քմ մակերեսով հողամասը: Այդ մասին Ֆեյսբուքում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ»,- նշված է գրառման մեջ