Հոտնկայս ծափահարություններ. Ամերիկահայ երգչուհի Շերը՝ «Գրեմմի-2026»-ի մրցանակակիր

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի «Կարիերայում ձեռքբերումների (Lifetime Achievement Award) համար»։


«Գրեմմի» 68-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 1-ին Լոս Անջելեսում։


Դահլիճը ոտքի է կանգնել, երբ աշխարհահռչակ երգչուհին բեմ է բարձրացել։ Շերին դիմավորել են օվացիայով։


Նա եղել է հանդիսավոր միջոցառման հաղորդավարներից մեկը։


1946 թվականին ծնված Շերը իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում դարձել է երաժշտական ​​ինդուստրիայի պատմության մեջ ամենաշատ ձայնագրություններ (ավելի քան 100 միլիոն օրինակ) վաճառած երգչուհիներից մեկը։