Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ադրբեջանական գերությունից վերջերս վերադարձած և հիվանդանոցում բուժում ստացող Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից:


Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնել է, որ հայրը հիվանդանոցից դուրս է գրվել ուրբաթ օրը՝ հունվարի 30-ին, և հիմա գտնվում է տանը։


Նրա խոսքով՝ հոր առողջական վիճակը բավարար է: