Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ը և Իրանը կարող են մոտ ժամանակներս սկսել ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Իրանի կողմից հանդես կգա արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է բանակցությունները վարել «բացառապես միջուկային խնդիրների շրջանակում»։
Հանդիպման հստակ վայրն ու ժամանակը դեռևս որոշված չեն։