Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության և Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև ստորագրվել են համապարփակ համագործակցության արձանագրություններ։ Դրանք վերաբերում են արդյունաբերության, գյուղատնտեսության, ձկնորսության, զբոսաշրջության, շինարարության և լոգիստիկ ոլորտներին։


Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, կողմերի միջև ստորագրված համաձայնագրով երկու երկրների միջև առևտրի ծավալը կարճ ժամանակում կավելանա։


«TOBB»-ի տնօրենների խորհրդի անդամ և Էրզրումի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Օզաքալընն էլ նշել է, որ Եգիպտոսի հետ կառուցվող կամուրջներով կամրապնդվի արդյունաբերական և շինարարական ոլորտներում երկրների ներուժը։