Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումը

Իրանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 6–ին: Տեղեկությունը հայտնում է ամերիկյան «Axios» պարբերականը։


Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փետրվարի 6–ին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու հնարավոր միջուկային գործարքը:


Այս հանդիպումը կլինի ԱՄՆ–ի և Իրանի պաշտոնյաների միջև առաջինը 2025 թ. հունիսին բանակցությունների ձախողումից և 12–օրյա պատերազմից հետո: Հանդիպմանը քննարկվելու է հնարավոր միջուկային գործարքը։


Լուրը հաստատել է նաև թուրքական «Անադոլու» գործակալությունը։