Արագածի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ձյուն է տեղում

Փետրվարի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

 


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 

Արագածի տարածաշրջանում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բնակավայր ձյուն է տեղում։


 

Աշոցքի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում ձնախառը անձրև է տեղում, իսկ Վանաձորի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Սիսիանի տարածաշրջաններում՝ անձրև։


 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։