Առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. Խուդաթյան

«Շարունակվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման 1-ին ծրագիրը, իսկ 2-րդ ծրագիրը հնարավորություն կտա ևս 10 տարով երկարացնել ատոմակայանի շահագործման ժամկետը»: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:


Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին:


Նախարարը նշեց նաև, որ պայմանագրերի մեծ մասը կնքված է:


Պատասխանելով լրագրողների հարցին՝ Խուդաթյանը նշեց, որ նոր ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. «Շարունակելու ենք ուսումնասիրել և ՌԴ-ի, և ԱՄՆ-ի, և Չինաստանի, և Կորեայի, և Ֆրանսիայի առաջարկները, բայց մոդելի ընտրության հարցում վերջնական ընտրություն չունենք: Այդ հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականներին, շտապելու անհրաժեշտություն չունենք»: