Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվան իր «ավանդական դաշնակիցներին»՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, չի թողնի «Միացյալ Նահանգների քմահաճույքին», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը ցանկացած հանգամանքներում հավատարիմ է իր գործընկերների նկատմամբ միջազգային պարտավորություններին»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան «կթողնի՞» իր «ավանդական դաշնակիցներին Վաշինգտոնի քմահաճույքին»։
Նա հայտարարել է այդ պետությունների հետ «տարբեր ոլորտներում» Ռուսաստանի «գործընկերության և համագործակցության» մասին։