Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի (1997-2007) և Բակո Սահակյանի (2007-2020), ինչպես նաև Դաշնակցության ներկայացուցիչ և խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ։
Նրանց բոլորի նկատմամբ ներկայացվել է 4-ամսյա կալանքի միջնորդություն:
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։