Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը մերժել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու կոչերը։ Օսլոյում կայացած անվտանգության համաժողովի ժամանակ նա նշել է, որ նման նախաձեռնությունը գործնական տեսանկյունից թերի է մշակված։
«Նրանք, ովքեր ասում են, թե մեզ պետք է եվրոպական բանակ, հնարավոր է՝ մինչև վերջ չեն մտածել դրա մասին գործնական տեսանկյունից։ Եթե դուք արդեն ՆԱՏՕ-ի մաս եք կազմում, ապա չեք կարող ստեղծել առանձին բանակ», — ասել է Կալասը։
Ճգնաժամի ժամանակ կարևոր է հստակ իմանալ, թե ով ում է հրամաններ տալիս։ Երկու զուգահեռ կառույցների առկայությունը կարող է ստեղծել անորոշություն: Ըստ Կալասի՝ ՆԱՏՕ-ին եվրոպական բանակ ավելացնելը կհանգեցնի նրան, որ «գնդակը կընկնի երկու աթոռների արանքում», ինչը ծայրահեղ վտանգավոր է։