Քաղաքացիակենտրոն լրատվություն
Financial Times-ը՝ աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը, որը նախատեսում է նաեւ ռազմական արձագանք քննարկվել է դեկտեմբեր եւ հունվար ամիսներինն ուկրաինացի, ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այն նախատեսվում է նաեւ քննարկել ԱՄՆ- Ուկրաինա- Ռուսաստան եռակողմ բանակցություններում։ Դրանք նախատեսված են Աբու Դաբիում՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։
FT-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման հնարավոր արձանքները նշված են։
FT-ն չի հստակեցնում, թե ինչպիսին պետք է լինի դաշնակիցների ռազմական արձագանքը, արդյոք այն ենթադրում է ռազմական ուղղակի բախում ռուսական զորքերի հետ։