Ֆրանսիայում խուզարկել են X-ի գրասենյակը

Փարիզի դատախազությունը հայտնել է X (նախկին Twitter) սոցցանցի ֆրանսիական գրասենյակում խուզարկությունների մասին: Խուզարկությունները կատարում են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները Եվրոպոլի հետ համատեղ՝ 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակներում:


Թե ինչ հետաքննության մասին է խոսքը՝ չի պարզաբանվում:


Գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել X սոցցանցում խուզարկությունների մասին և հայտարարել, որ լքում է այդ հարթակը: