Իրանի նախագահը ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը արտգործնախարար Աբբաս Արաղչիին հանձնարարել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։


Փեզեշքիանը X սոցցանցում գրել է, որ դրանով արձագանքում է տարածաշրջանի՝ Իրանին բարեկամ երկրների խնդրանքին։


«Ես հանձնարարել եմ արտգործնախարարին, սպառնալիքներից և անհիմն սպասումներից զերծ համապատասխան հանգամանքների ստեղծման դեպքում, անցկացնել ազնիվ բանակցություններ՝ առաջնորդվելով արժանապատվության, ողջամտության և նպատակահարմարության սկզբունքներով»,- գրել է Փեզեշքիանը։


Նրա խոսքով՝ այդ բանակցությունները պետք է անցկացվեն Իրանի ազգային շահերի շրջանակներում։