Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փետրվարի 4-ին՝ ժամը 02։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


 

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։