Սիլիկյան թաղամասի ապօրինի շինությունը քանդելու ընթացքում գույքը տնօրինողի կողմից քաղաքապետարանի տեխնիկայի վրա հարձակում գործելու դեպքով 2 անձ ձերբակալվել է, նյութեր են նախապատրաստվել
Այսօր Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցում ապօրինի շինարարությունը քանդելու ընթացքում գույքը տնօրինողները հատուկ տեխնիկայով և քարերով հարձակում են գործել քաղաքապետարանի տեխնիկայի վրա, վնասել համայնքի գույքը։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները 2 անձի են ձերբակալել։ Ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվել, ապա դրանք ուղարկվել են վարույթ իրականացնող մարմին։ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ փոխանցեց, որ պատրաստված նյութերը ստացել են, այս պահին ուսումնասիրություն է իրականացվում։