Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու կոչով

Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է բանաձև Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն։


Բանաձևի նախագիծը երեքշաբթի օրը լիագումար նիստում ներկայացրել է պատգամավոր Լորան Վոկյեն։


Փաստաթղթի օգտին, որով կոչ է արվում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին,  քվեարկել են բոլոր ներկաները՝ 183 խորհրդարանական:


Բանաձևի տեքստը առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը։