Երբ ԿԳԲ-շնիկ Կտրիճը Տաշիր Սամոյի նկարը փակցրեց Վեհարանում, սփյուռքում հասկացան՝ գործուղված է. Ափո Չափարյան

Ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ, ԱՄՆ «Հայ կյանք» և  «USA Armenian Life» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափո Չափարյանի  կարծիքով՝ բանավեճն իրականում ոչ թե վարչապետի ու Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միջև է, այլ քրիստոնյա հավատացյալների ու այդ անձի: «Ջրի երես  է բարձրացվում այն փաստը, որ Մայր աթոռը բռնազավթված է օտարերկրյա գործակալների կողմից։ Ցարական Ռուսաստանից մինչև սովետական կարգերն ու նաև մինչև հիմա շատ սփյուռքահայեր իրազեկված են, որ ԿԳԲ-ն բոլոր համակարգերի ժամանակ իր վերահսկողության տակ է պահում ՀԱԵ-ն»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ եկեղեցու վերնախավը զբաղեցնում են ԿԳԲ-ի գործակալները. «Ես ողջունում եմ այն իրողությունը, որ 1991-ից ի վեր ՀՀ պետականությունն ունեցավ իսկապես քրիստոնյա վարչապետ։ Ես պետք է բազմաթիվ ամերիկահայերի գնահատանքի խոսքն ասեմ առ այն, որ սա պետություն-եկեղեցի պայքար չէ, պայքար է եկեղեցին բռնազավթած, հոգևոր արժեքները ոտնահարած անձանց ու հավատացյալների միջև»։


Ափո Չափարյանի դիտարկմամբ՝ սփյուռքում գարեգինապաշտներն ու հին ռեժիմի ներկայացուցիչները վատ վարկանիշ ունեն: «Առավելագույնը՝ երեք տոկոս։ Նաև գիտեմ, որ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև տարբեր համայնքներում է այս վարկանիշը։ Ժամանակը նրանց հակառակ է գործում»,- ասաց նա։

 

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում