Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել էր Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի։ Երևանում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելն ու Մուսա Ֆակի Մահամաթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդ» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։