Ժամանակին հայտնի կարգախոսը՝ «պայքար, պայքար մինչև վերջ», Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելուց հետո տրանսֆորմացվել է «ձևիստ, ձևիստ մինչև վերջ»-ի։ «Մեր ձևով»-ի համակարգող Նարեկ Կարապետյանը որոշել է հենց այս մաներան որդեգրել՝ ներկայացնելով իրենց շարժմանը վերաբերող ցանկացած բան, այդ թվում՝ սոցհարցման տվյալները։ Կարապետյանը, ինչպես հայտնի է, իր էջում հրապարակել է հորեղբոր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշների վերաբերյալ սոցհարցում իրականացրած ընկերության կայքի հղումը։ Եվ, ուշադրություն, որպեսզի հետազոտությանը ավելորդ կշիռ, ազդեցիկություն հաղորդի, հատուկ հրապարակել է կայքի անգլերեն տարբերակի հղումը։ Նպատակն ակնհայտ է՝ տպավորություն ստեղծել, որ ընկերությունը՝ «Էմպիրիկա» ՍՊԸ-ն, միջազգային հեղինակավոր կառուց է, դրա հետազոտությունները ավելի քան արժանահավատ են։
Երիտքաղգործիչը, ենթադրում ենք, նման տրյուկի է դիմել՝
հաշվի առնելով «հայկական սոցիոլոգիայի» հեղինակազուրկ լինելը, որում, նկատենք, մեծ
է ահարոնադիբեկյանների ներդրումը։
Մենք ուսումնասիրեցինք
ընտրողների քաղաքական նախընտրությունները գնահատած, նույնն է թե՝ Փաշինյանի և Կարապետյանի
վարկանիշը չափած ընկերության կայքէջը։ Նշենք,
որ ըստ հիշյալ հետազոտության՝ ընտրողների 33 տոկոսը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի, 34
տոկոսն էլ՝ Սամվել Կարապետյանի օգտին, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Հարկ է նկատել, որ ընկերության կայքում չգտանք հետազոտության
տվյալները (կայքում, սակայն, նշված է, որ ընկերությունը իրականացրել է մասնավորապես
Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների էքզիթ-պոլ, վարկանիշի ուսումնասիրություն
և այլ պրոյեկտներ)։ Անգամ Նարեկ Կարապետյանը չի հրապարակել հարցման տվյալները՝ փաստաթղթային
տեսքով, ինչը կապացուցեր նման հարցման իսկությունը։ Ներեցեք, բայց զանազան սոցհարցումներ՝
այս կամ այն թեկնածուին վերագրելով կամայական բարձր տոկոսներ, կարելի է օրումեջ հրապարակել՝
հղում անելով ինչ-որ սոցիոլոգիական կենտրոնի։
Նշենք, որ ըստ պետռեգիստրի՝
«Էմպիրիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014-ին, դրա 100 տոկոս բաժնետերը Մարիամ Մխիթարյանն
է։ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Երևանում է՝
Վարդանանց փողոցում։
Հ․Գ․ Սամվել Կարապետյանի 34 տոկոսանոց
վարկանիշի մասին այս խորհրդավոր հետազոտությունը մեզ հիշեցրեց Սերժ Սարգսյանի վարկանիշի
վերաբերյալ հայտնի սկանդալը։ Nouvelles d’Arménie ամսագիրը, հիշեցնենք, 2013-ին հետաքննական հոդված էր հրապարակել՝ մի շարք բացահայտումներ
անելով Հայաստանում իրականացված հարցումների և այլնի մասին: Ըստ հոդվածի՝ Սերժ Սարգսյանը դեռ 2006թ. ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը
պատվիրում է իր վարկանիշի բարձրացումը, որի համար վճարվում է ավելի քան կես միլիոն
դոլարով: Ուշագրավ է, որ այդ ընկերության հաճախորդների թվում են եղել Ռումինիայի բռնապետ
Չաուշեսկուն, 1980-ականների արգենտինյան խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և
այլք:
Հ. Մ.