Շիրակի մարզում ավտոճանապարհները դժվարանցանելի են․ Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։


 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


 

Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ և Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 

Շիրակի մարզում ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։


 

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 


Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։